ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Իրանը մտադիր է Ռուսաստանից 8 մլրդ դոլարի զենք գնել

Իրանը մտադիր է Ռուսաստանից 8 մլրդ դոլարի զենք գնել
16.02.2016 | 14:33

Իրանը մտադիր է Ռուսաստանից 8 մլրդ դոլարի զենք գնել՝ գրում է «Կոմերսանտը»: Թեհրանն արդեն Մոսկվային է հանձնել տեխնիկայի և սպառազինությունների ցուցակը՝ օդանավեր, ուղղաթիռներ, հրթիռային համալիրներ, նավեր և սուզանավեր։ Գործարքին կարող են խանգարել Թեհրանի ֆինանսական միջոցների սղությունն ու ՄԱԿ ԱԽ սահմանափակումները: Փետրվարի 15-ին երկօրյա այցով Մոսկվա է ժամանել Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը՝ Սերգեյ Շոյգուի և փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ բանակցելու համար։

Դիտվել է՝ 1536

Մեկնաբանություններ